Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 13-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Ունիոն Բեռլինին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
Միակ գոլը խփեց պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն։
«Բավարիան» 44 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բայերից» հետ է 4 միավոր։ «Ունիոն Բեռլինը» 15-րդ տեղում է՝ 14 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Բավարիա» - «Ունիոն Բեռլին»՝ 1:0 (տեսանյութ)
Ռաֆայել Գերեյրու, 46
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում