18:25  ,  24 հունվարի, 2024

AusOpen. Զվերեւը պայքարից դուրս թողեց Ալկարասին

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի 6-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:3, 6:7 (2:7), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 6 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալեքսանդր Զվերեւի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով