18:50  ,  23 հունվարի, 2024

AusOpen. Անդրեյ Ռուբլյովը 1/4 եզրափակիչում պարտվեց Յանիկ Սիներին

Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնությունում աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլոյվը պարտվեց աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին 4:6, 6:7 (5:7), 3:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 40 րոպե։

Կիսաեզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 7:6 (7:3), 4:6, 6:2, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով