18:20  ,  22 մարտի, 2012

Մոսկվայում մահացել է ռոլլեր սպորտի աշխարհի 26-ամյա չեմպիոնը

Մոսկվայում մահացել է ռոլլեր սպորտի (անվաչմուշկ)աշխարհի եւ Ռուսաստանի չեմպիոն Անդրեյ Զայցեւը: Մասնագետները ենթադրում են, որ 26-ամյա մարզիկի սիրտը չի դիմացել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

Life News-ը հաղորդում է, որ Զայցեւը մահացել է տանը, քնած վիճակում:

Զայցեւը լավագույն Ռուսաստանի ռոլլերն էր: Նրա հնարքները քչերն են կարողանում կրկնել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում