13:36  ,  23 հունվարի, 2024

Նովակ Ջոկովիչը 11-րդ անգամ դուրս եկավ AusOpen-ի կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 11-րդ անգամ դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:3), 4:6, 6:2, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 48 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կմրցի Յանիկ Սիներ (Իտալիա, 4) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5) դիմակայության հաղթողի հետ։

Ջոկովիչը պաշտպանում է անցած տարի այս առաջնությունում նվաճած տիտղոսը։

Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով