09:02  ,  23 հունվարի, 2024

Մխիթարյանն ու Մարտինեսը ստացել են ամենաբարձր գնահատականները

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներից ամենաբարձր գնահատականները ստացել են Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Չեմպիոն «Նապոլիի» դեմ եզրափակիչում երկու խաղացողների գործողություններն էլ գնահատվել են հավասար՝ 7 գնահատականով fcinternews.it-ի կողմից։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել էր 1:0 հաշվով ավելացված ժամանակում Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։

«Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում