11:31  ,  22 հունվարի, 2024

AusOpen. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը 6:3, 7:6 (7:4), 5:7, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 69-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 11 րոպե։

Քառորդ եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան, 9), որը 7:6 (8:6), 7:6 (7:3), 6:4 հաշվով պարտության մատնեց Արթուր Կազոյին (Ֆրանսիա, 122)։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով