22:58  ,  21 հունվարի, 2024

«Լիվերպուլի» տպավորիչ հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բորնմուտին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից երկուական գոլ խփեցին ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը եւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

«Լիվերպուլը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բորնմուտը» 12-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորնմուտ» - «Լիվերպուլ»՝ 0:4 (տեսանյութ)

Դարվին Նունիես, 49, 90+3, Դիոգու Ժոտա, 70, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում