11:33  ,  20 հունվարի, 2024

AusOpen. Ալկարասը չորրորդ շրջանում է

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 140-րդ ռակետ, չինացի Ցզյունչեն Շանի հետ, որը երրորդ սեթում 0:1 հաշվով պարտվելիս հրաժարվեց շարունակել պայքարը։ Առաջին երկու սեթերում Ալկարասը հաղթել էր 6:1, 6:1 հաշվով։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 60-րդ ռակետ, սերբ Միոմիր Կեցմանովիչը, որը երրորդ շրջանում պարտության էր մատնել աշխարհի 24-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով