00:25  ,  19 հունվարի, 2024

«Բարսելոնայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ունիոնիստաս դե Սալամանկային»։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առաջինը գոլ բաց թողնելուց (տեսանյութ) հետո հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։

Կատալոնական թիմից աչքի ընկան իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ), ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն (տեսանյութ) եւ իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն (տեսանյութ

«Բարսելոնան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ունիոնիստաս դե Սալամանկա» - «Բարսելոնա»՝ 1:3 

Ալվարո Գոմես, 31 - Ֆերան Տորես, 45, Ժյուլ Կունդե, 69, Ալեքս Բալդե, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս