13:14  ,  18 հունվարի, 2024

AusOpen. Ալկարասի երկրորդ հաղթանակը

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 46-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնեգոյի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6:4, 6:7 (3:7), 6:3, 7:6 (7:3)։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 29 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 140-րդ ռակետ, չինացի Ցյունչեն Շանը, որը երկրորդ շրջանում 2:6, 6:3, 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 137-րդ ռակետ, հնդիկ Սումիտ Նագալին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով