01:06  ,  18 հունվարի, 2024

«Սելտան» պայքարից դուրս թողեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Վիգոյի «Սելտան» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ հույն հարձակվող Անաստասիոս Դուվիկասը։ Աչքի ընկավ նաեւ ամերիկացի կիսապաշտպան Լուկաս դե լա Տորեն։

«Սելտան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Վալենսիա» - «Սելտա»՝ 1:3 (տեսանյութ)

Խոսե Լուիս Վայա, 29, 11մ - Լուկաս դե լա Տորե, 13, Անաստասիոս Դուվիկաս, 18, 11մ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում