17:28  ,  17 հունվարի, 2024

AusOpen. Նովակ Ջոկովիչը երրորդ շրջանում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը 6:3, 4:6, 7:6 (7:4), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 43-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 11 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 32-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էչեւերիի հետ, որը 6:4, 6:4, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 76-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով