14:58  ,  17 հունվարի, 2024

AusOpen. Անդրեյ Ռուբլյովի երկրորդ հաղթանակը

Աշխարհի 5-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը երկրորդ հաղթանակը տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում։ Ռուսաստանցի թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 35-րդ ռակետ, ամերիկացի Քրիստոֆեր Յուբենքսի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 39 րոպե։

Երրորդ շրջանում Անդրեյ Ռուբլյովի մրցակիցը կլինի աշխարհի 26-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդան, որը 6:4, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 110-րդ ռակետ, ֆրանսիացի Կենտեն Ալիսին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով