01:02  ,  17 հունվարի, 2024

«Սեւիլիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Սեւիլիան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Իսպանացի Կիկե Սանչես Ֆլորեսի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Խետաֆեին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Հանդիպման հաշիվն արդեն 8-րդ րոպեին բացեց «Սեւիլիայի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։ Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Իսաակ Ռոմերոն։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Խետաֆե» - «Սեւիլիա»՝ 1:3 (տեսանյութ)

Խայմե Մատա, 23 - Սերխիո Ռամոս, 8, Իսաակ Ռոմերո, 48, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում