23:28  ,  16 հունվարի, 2024

AusOpen. Ալկարասը պարտության մատնեց Գասկեին

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում։

Իսպանացի թենիսիստն առաջին շրջանում մրցեց աշխարհի 131-րդ ռակետ, ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:5), 6:1, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեցե 2 ժամ եւ 24 րոպե:

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 46-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնեգոն։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով