20:03  ,  14 հունվարի, 2024

«Էվերտոնն» ու «Աստոն Վիլան» խաղացին ոչ ոքի (ֆոտո, վիդեո)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց «Աստոն Վիլային»։

Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

18-րդ րոպեին «Աստոն Վիլայի» իսպանացի պաշտպան Ալեքս Մորենոն գրավեց լիվերպուլյան թիմի դարպասը, սակայն VAR-ն արձանագրեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ

«Աստոն Վիլան» 43 միավորով երրորդն է, «Էվերտոնը» 17-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Էվերտոն» - «Աստոն Վիլա»՝ 0:0

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում