23:31  ,  13 հունվարի, 2024

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Նյուքասլ Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Նյուքասլ Յունայթեդին» եւ հաղթեց 3:2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։ Մինչեւ ընդմիջում դաշտի տերերը հավասարեցրին եւ առաջ անցան հաշվի մեջ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի եւ անգլիացի հարձակվող Էնթոնի Գորդոնի գոլերի շնորհիվ։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից հավասարությունը վերականգնեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ Հյուրերի հաղթական գոլը խփեց նորվեգացի կիսապաշտպան Օսկար Բոբը։

«Մանչեսթեր Սիթին» (20 խաղ) 43 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լիվերպուլից» (20 խաղ) հետ է 2 միավոր։ «Նյուքասլ Յունայթեդը» (21 խաղ) 10-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:3 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 35, Էնթոնի Գորդոն, 37 - Բերնարդու Սիլվա, 26, Կեւին Դե Բրույնե, 74, Օսկար Բոբ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում