09:56  ,  11 հունվարի, 2024

Australian Open. Կարեն Խաչանովի մրցակիցը մեկնարկում

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը (Ռուսաստան) թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի հետ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Տեղի է ունեցել «Մեծ սաղավարտ» շարքի առաջին մրցաշարի վիճակահանությունը։

2023թ․ Australian Open-ում Կարեն Խաչանովը հասել էր կիսաեզրափակիչ եւ պարտվել աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին 6:7(2:7), 4:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով։ Հայ թենիսիստը վաստակել էր 925 հազար դոլար։

112-րդ Australian Open-ը կանցկացվի հունվարի 14-27-ը Մելբուրնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով