02:03  ,  11 հունվարի, 2024

Իտալիայի գավաթ․ «Ատալանտան» պայքարից դուրս թողեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բերգամոյի «Ատալանտան» հյուրընկալվեց «Միլանին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսի դուբլի շնորհիվ։

«Ատալանտան» դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի «Ֆիորենտինայի» հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել «Բոլոնիային»։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ Հռոմի «Լացիոն», որը հաղթել էր «Ռոմային»։ Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Ֆրոզինոնեն»։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Միլան» - «Ատալանտա»՝ 1:2 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 45 - Տյոն Կոպմեյներս, 45+2, 59, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով