23:03  ,  10 հունվարի, 2024

Իտալիայի գավաթ․ «Լացիոն» պայքարից դուրս թողեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում տեղի ունեցավ հռոմեական դերբին «Լացիոյի» եւ «Ռոմայի» մասնակցությամբ։

Նվազագույն հաշվով առավելության հասավ «Լացիոն»։

Միակ գոլը 51-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց իտալացի հարձակվող Մատիա Ձականյին (տեսանյութ

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Լացիո» - «Ռոմա»՝ 1:0

Մատիա Ձականյի, 51, 11մ

Հեռացումներ՝ Պեդրո («Լացիո»), 90+6, երկրորդ դեղին քարտ, Սարդար Ազմուն («Ռոմա»), 90+10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով