22:29  ,  7 հունվարի, 2024

«Լիվերպուլը» պարտության մատնեց «Արսենալին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» Լոնդոնում մրցեց «Արսենալի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

80-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Արսենալի» լեհ պաշտպան Յակուբ Կիվյորը։ Ավելացված ժամանակում հյուրերի առավելությունը կրկնապատկեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

«Լիվերպուլը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 0։2

Յակուբ Կիվյոր, 80, ինքնագոլ, Լուիս Դիաս, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում