16:02  ,  7 հունվարի, 2024

Անդրեյ Ռուբլյովը՝ Հոնկոնգի մրցաշարի հաղթող

Աշխարհի 5-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը նվաճեց Հոնկոնգում անցկացված ATP-250 մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը մրցեց աշխարհի 69-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորիի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 18 րոպե։

Հոնկոնգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 661 հազար դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով