16:04  ,  2 հունվարի, 2024

Սալահի 150-րդ գոլը Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

Եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայում 150-րդ գոլն է խփել «Լիվերպուլի» կազմում։

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տանը մրցել էր «Նյուքասլ Յունայթեդի» հետ եւ հաղթել 4:2 հաշվով։ Այդ խաղում Սալահը խփել է նաեւ 151-րդ գոլը։

«Լիվերպուլը» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Աստոն Վիլայից»։ «Նյուքասլ Յունայթեդը» 9-րդ տեղում է՝ 29 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում