20:03  ,  31 դեկտեմբերի, 2023

«Արսենալը» պարտվեց «Ֆուլհեմին», «Տոտենհեմը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Ֆուլհեմին»։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Արսենալը» 40 միավորով չորրորդն է, «Ֆուլհեմը» 13-րդ տեղում է՝ 24 միավոր։

«Տոտենհեմը» տանը մրցեց «Բորնմուտի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

«Տոտենհեմը» 39 միավորով 5-րդ տեղում է։ «Բորնմուտը» 12-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Արսենալ»՝ 2:1 (տեսանյութ)

 Ռաուլ Խիմենես, 29, Բոբի դե Կորդովա-Ռիդ, 59 - Բուկայո Սակա, 5

«Տոտենհեմ» - «Բորնմուտ»՝ 3:1 (տեսանյութ)

Պապե Մատար Սար, 9, Սոն Հին Մին, 71, Ռիշարլիսոն, 80 - Ալեքս Սքոթ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում