18:05  ,  31 դեկտեմբերի, 2023

Գրեթե մեկ տարվա դադարից հետո Նադալն անցկացրեց առաջին հանդիպումը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել 347 օրվա դադարից հետո։

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի առաջին շրջանում Նադալն իսպանացի Մարկ Լոպեսի հետ զուգախաղում մրցել է ավստրալացիներ Ջորդան Թոմփսոնի եւ Մաքս Պյորսելի հետ։ Նադալն ու Լոպեսը պարտվել են 4:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 14 րոպե։

Լոպեսն ու Նադալը 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում նվաճել են զուգախաղի չեմպիոնական տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով