10:05  ,  31 դեկտեմբերի, 2023

Ֆրանսիական Լիգա 1․ Առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացրել է երկրի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Մարցին Բուլկա («Նիցա»)։

Պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Լենի Յորո («Լիլ»), Ժան-Կլեր Տոդիբո («Նիցա»), Լուկաս Էրնանդես (ՊՍԺ)։

Կիսապաշտպաններ․ Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ), Յուսուֆ Ֆոֆանա («Մոնակո»), Վիտինյա (ՊՍԺ)։

Հարձակվողներ․ Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Պիեր-Էմերիկ Օբամեյանգ («Մարսել»)։

17 տուրից հետո ՊՍԺ-ն 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրը կմեկնարկի հունվարի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում