01:32  ,  29 դեկտեմբերի, 2023

«Տոտենհեմը» պարտվեց «Բրայթոնին»` 2:4 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ պարտություն կրեց 2:4 հաշվով։

Իտալացի Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմից դուրս հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ժոաո Պեդրոն (տեսանյութ)։ Աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջեք Հինշելվուդը (տեսանյութ) եւ էկվադորցի պաշտպան Պերվիս Էստուպինիանը (տեսանյութ

Հյուրերից վերջնամասում գոլի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվող Ալեխո Վելիսը (տեսանյութ) եւ ուելսցի պաշտպան Բեն Դեւիսը (տեսանյութ

«Տոտենհեմը» 36 միավորով 5-րդն է, «Բրայթոնը» 8-րդ տեղում է՝ 30 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բրայթոն» - «Տոտենհեմ»՝ 4:2

Ջեք Հինշելվուդ, 11, Ժոաո Պեդրո, 23, 11մ, 76, 11մ, Պերվիս Էստուպինիան, 63 - Ալեխո Վելիս, 81, Բեն Դեւիս, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English