20:41  ,  28 դեկտեմբերի, 2023

Արագ շախմատի ԱԱ․ Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Սամարղանդում (Ուզբեկստան) ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Շանթ Սարգսյանը, որը 13 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ գրավեց 43-րդ տեղը։

Տիգրան Լ․ Պետրոսյանը 7,5 միավորով 48-րդն է։ Ռոբերտ Հովհաննիսյանը (77-րդ տեղ) եւ Սամվել Տեր-Սահակյանը (81-րդ տեղ) վաստակեցին 7-ական միավոր։ Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով 102-րդն է։

Չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 10 միավոր։

Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 36-րդն է, Սուսաննա Գաբոյանը վաստակեց 6 միավորո եւ 47-րդն է, Մարիամ Մկրտչյանը (5 միավոր) 75-րդ տեղում է։

Դեկտեմբերի 29-30-ին կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում