09:03  ,  26 դեկտեմբերի, 2023

Հրդեհի հետեւանքով «Գրավլին-Դյունկերկը» մնացել է առանց մարզապալատի (տեսանյութ)

Ֆրանսիայի բասկետբոլային Բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Գրավլին-Դյունկերկ» թիմը հրդեհի հետեւանքով մնացել առանց մարզապալատի։ Տուժածներ չկան։

Նշվում է, որ հրդեհը կարող է բռնկված լինել մարզահամալիրի լողավազանի կաթսայատանը, որտեղ կատարվել են նորոգման աշխատանքներ։

Ֆրանսիական լիգայի առաջնության 16 խաղից հետո «Գրավլին-Դյունկերկը» 4 հաղթանակով նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English