02:02  ,  23 դեկտեմբերի, 2023

«Աստոն Վիլան» ոչ ոքի խաղաց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ եւ հավասարվեց առաջատար «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում «Աստոն Վիլան» սեփական խաղադաշտում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտությունից  խուսափեց ավելացված 8-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի խփած գոլի շնորհիվ (տեսանյութ

87-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր հյուրերի 22-ամյա անգլիացի հարձակվող Քեմերոն Արչերը (տեսանյութ

«Աստոն Վիլան» 39 միավորով հավասարվեց առաջատար «Արսենալին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։  «Շեֆիլդ Յունայթեդը» 19-րդն է՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1:1

Նիկոլո Ձանյոլո, 90+8 - Քեմերոն Արչեր, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում