Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Բայերը» տանը մրցեց «Բոխումի» հետ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։
Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։ Աչքի ընկավ նաեւ նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն։
Չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնի գոլերի շնորհիվ։
«Բայերը» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
34 միավորով երրորդ տեղում է «Շտուտգարտը», որը 3:0 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին»։
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Բայեր» - «Բոխում»՝ 4:0 (տեսանյութ)
Պատրիկ Շիկ, 30, 11մ, 32, 45+1, Վիկտոր Բոնիֆասե, 69
«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)
Մաքսիմիլիան Առնոլդ, 45+1 - Ջամալ Մուսիալա, 33, Հարի Քեյն, 43
«Շտուտգարտ» - «Աուգսբուրգ»՝ 3:0
Դենիզ Ունդավ, 18, Սերու Գիրասի, 45+1, Կրիս Ֆյուրիխ, 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում