Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացված բադմինթոնի Կիպրոսի Մ13, Մ15 և Մ17 տարեկանների միջազգային մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։
Մինչեւ 13 տարեկանների տղաների զուգախաղում Դավիթ Հովհաննիսյան/Արեգ Հակոբյան զույգը գրավել է 3-րդ տեղը։
Բոլոր խաղացողները խմբային փուլերից դուրս եկան՝ առնվազն մեկ հաղթանակ գրանցելով։
Մ13 տարեկանների աղջիկների մենախաղերում Էմի Սահակյանը և Իննա Ալավերդյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո միայն պարտվեցին քառորդ եզրափակիչում։
Հայաստանն այս անգամ ռեկորդային` 18 մասնակից ուներ ամենամյա այս մրցաշարի բոլոր տարիքային խմբերում
Մարզիչներ` Լիլիթ Պողոսյան, Աննա Նազարյան, Վարդիթեր Պողոսյան, Էլեոնորա Մեսրոպյան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի