19:16 20 դեկտեմբերի, 2023Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացված բադմինթոնի Կիպրոսի Մ13, Մ15 և Մ17 տարեկանների միջազգային մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։
Մինչեւ 13 տարեկանների տղաների զուգախաղում Դավիթ Հովհաննիսյան/Արեգ Հակոբյան զույգը գրավել է 3-րդ տեղը։
Բոլոր խաղացողները խմբային փուլերից դուրս եկան՝ առնվազն մեկ հաղթանակ գրանցելով։
Մ13 տարեկանների աղջիկների մենախաղերում Էմի Սահակյանը և Իննա Ալավերդյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո միայն պարտվեցին քառորդ եզրափակիչում։
Հայաստանն այս անգամ ռեկորդային` 18 մասնակից ուներ ամենամյա այս մրցաշարի բոլոր տարիքային խմբերում
Մարզիչներ` Լիլիթ Պողոսյան, Աննա Նազարյան, Վարդիթեր Պողոսյան, Էլեոնորա Մեսրոպյան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.