09:23  ,  13 նոյեմբերի, 2012

Միխայել Շումախերը՝ «Սպորտի լեգենդ»

Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցած Մարզական լրատվամիջոցների խորհուրդի երեկույթի ժամանակ ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, «Մերսեդես» թիմի գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերն արժանացել է «Սպորտի լեգենդ» մրցանակի։

«Նախորդ երեք տարիների ընթացքում ես սովորեցի պարտվել։ Ես մեծացել եմ եւ այդ ընթացքում նոր բաներ եմ սովորել։ Տտիտղոսներ չեմ նվաճել նախորդ երեք տարիներին, բայց իմ կարիերայում քիչ սխալներ եմ թույլ տվել։ Երբեք չեմ կորցրել հավատն իմ ուժերի նկատմամբ»,- Շումախերի խոսքը մեջբերում է sport1.de-ն։

Հիշեցնենք, որ 43-ամյա Միխայիլ Շումախերը 155 անգամ հաղթել է Գրան պրիներում։ Նրա պայմանագիրը «Մերսեդեսի» հետ ավարտվում է այս տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում