22:32  ,  17 դեկտեմբերի, 2023

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» խաղացին ոչ ոքի

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0:

«Լիվերպուլը» 38 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Աստոն Վիլան»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդն է՝ 28 միավոր։ Առաջատար «Արսենալը» վաստակել է 39 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում