20:02  ,  17 դեկտեմբերի, 2023

«Արսենալի», «Աստոն Վիլայի» եւ «Վեստ Հեմի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Բրայթոնին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը (տեսանյութ) եւ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը (տեսանյութ

«Արսենալը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Աստոն Վիլան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրենթֆորդի» նկատմամբ եւ 38 միավորով երկրորդ տեղում է։

«Վեստ Հեմը» 3:0 հաշվով պարտության մատնեց «Վուլվերհեմփթոնին» եւ 27 միավորով 7-րդն է։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Արսենալ» - «Բրայթոն»՝ 2:0

Գաբրիել Ժեզուս, 53, Կայ Հավերց, 87

«Բրենթֆորդ» - «Աստոն Վիլա»՝ 1:2 (տեսանյութ)

Քին Լյուիս-Փոթեր, 45 - Ալեքս Մորենո, 77, Օլի Ուոթքինս, 85

Հեռացում՝ Բեն Մի («Բրենթֆորդ»), 71, Բուբաքար Կամարա («Աստոն Վիլա»), 90+7 

«Վեստ Հեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 3:0 (տեսանյութ)

Մոհամեդ Կուդուս, 22, 32, Ջարոդ Բոուեն, 74

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում