23:27  ,  9 դեկտեմբերի, 2023

«Արսենալը» պարտվեց «Աստոն Վիլային» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում «Աստոն Վիլան» սեփական խաղադաշտում մրցեց «Արսենալի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին աչքի ընկավ շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը։

«Արսենալը» 36 միավորով նահանջեց երկրորդ տեղ եւ 1 միավոր հետ է նոր առաջատար «Լիվերպուլից», որը 2:1 հաշվով հաղթել էր «Քրիսթալ Փելասին»։

«Աստոն Վիլան» 35 միավորով երրորդն է։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Արսենալ»՝ 1:0 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում