20:57  ,  9 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» 3 գոլ բաց թողեց «Օլդ Տրաֆորդում» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Բորնմուտին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով։

Հյուրերից կամերունցի Անդրե Օնանայի պաշտպանած դարպասը գրավեցին անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն, դանիացի կիսապաշտպան Ֆիլիպ Բիլինգը, արգենտինացի պաշտպան Մարկոս Սենեսին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 27 միավորով 6-րդն է, «Բորնմուտը» 13-րդ տեղում է՝ 19 միավոր։

Մանչեսթերյան թիմը պատմության մեջ առաջին անգամ տանը պարտվեց «Բորնմուտին»։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմուտ»՝ 0:3 (տեսանյութ)

Դոմինիկ Սոլանկե, 5, Ֆիլիպ Բիլինգ, 68, Մարկոս Սենեսի, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում