18:33  ,  9 դեկտեմբերի, 2023

«Լիվերպուլը» հասավ կամային հաղթանակի եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին»։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

57-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ դաշտի տերերի ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։

75-րդ երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Քրիսթալ Փելասի» գանացի հարձակվող Ջորդան Այուն։

Արդեն մեկ րոպե անց «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը վերականգնեց հավասարությունը։

«Լիվերպուլի» հաղթական գոլն ավելացված ժամանակում Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո խփեց անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։

«Լիվերպուլը» 37 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Լոնդոնի «Արսենալը» նահանջեց երկրորդ տեղ՝ 36 միավոր։ «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝ 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 1:2 (տեսանյութ)

Ժան-Ֆիլիպ Մատետա, 57, 11մ - Մոհամեդ Սալահ, 76, Հարվի Էլիոթ, 90+1

Հեռացում՝ Ջորդան Այու («Քրիսթալ Փելաս»), 75, երկրորդ դեղին քարտ

«Բրայթոն» - «Բարնլի»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմուտ»՝ 19:00

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 19:00

«Վուլվերհեմփթոն» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 19:00

«Աստոն Վիլա» - «Արսենալ»՝ 21:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում