15:02  ,  9 դեկտեմբերի, 2023

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացողը՝ աշխարհի ակումբային չեմպիոն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլեր Բարբոսան իսպանական «Մալյորկա Պալմա Ֆուտզալի» կազմում դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն։

Միջմայրցամաքային գավաթի խաղում «Մալյորկա Պալմա Ֆուտզալը» հաղթել է բրազիլական «Կասկավելին» (3։3, 11մ՝ 4։3)։

Լուան Մյուլեր Բարբոսան այս տարի «Մալյորկա Պալմա Ֆուտզալի» հետ դարձել էր նաեւ Չեմպիոնների լիգայի հաղթող եւ ճանաչվել եզրափակիչ մրցաշարի լավագույն խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում