17:39  ,  12 նոյեմբերի, 2012

Վաչիկ Վարդանյանն` աշխարհի փոխչեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված սամբոյի աշխարհի 36-րդ առաջնությունում 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը Հայաստանի համար նվաճեց արծաթե մեդալ: Մարտական սամբոյի մրցաշարում հայ մարզիկը վճռական գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ռուսլան Հասանխանովին:

Մարտական սամբոյի մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ 52 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը: Մարզական սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճեց 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով