01:32  ,  8 դեկտեմբերի, 2023

«Էվերտոնը» պարտության մատնեց «Նյուքասլ Յունայթեդին»` 3:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում Լիվերպուլի «էվերտոնն» ընդունեց «Նյուքասլ Յունայթեդին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Անգլիացի Շոն Դայչի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիացի կիսապաշտպան Դուայթ Մաքնիլի, Մալին ներկայացնող կիսապաշտպան Աբդուլայե Դուքուրեի եւ պորտուգալացի հարձակվող Բետուի գոլերը։

«Նյուքասլ Յունայթեդը» 26 միավորով 7-րդն է, «Էվերտոնը» 17-րդ տեղում է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Էվերտոն» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 3:0 (տեսանյութ)

Դուայթ Մաքնիլ, 79, Աբդուլայե Դուքուրե, 86, Բետու, 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English