14:05  ,  7 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» հակառեկորդը

«Մանչեսթեր Սիթին» հակառեկորդ է գրանցել Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն «Աստոն Վիլայի» հետ դիմակայությունում ընդամենը 2 հարված է կատարել մրցակցի դարպասին։

Գվարդիոլայի ղեկավարությամբ մանչեսթերյան թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 535 խաղում առաջին անգամ այսքան քիչ հարված է կատարում դարպասին, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» «Աստոն Վիլային» պարտվել էր 0:1 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը «Մանչեսթեր Սիթիի» դարպասին կատարել է 22 հարված։ Սա առաջին անգամ է, երբ մանչեսթերյան թիմի մրցակիցը Պրեմիեր լիգայի խաղում այսքան շատ հարված է կատարում դարպասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում