02:09  ,  7 դեկտեմբերի, 2023

«Աստոն Վիլան» պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտութուն կրեց նվազագույն հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլիի գոլը 74-րդ րոպեին։

«Աստոն Վիլան» 32 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Մանչեսթեր Սիթին» նահանջեց չորրորդ տեղ՝ 30 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (տեսանյութ)

Լեոն Բեյլի, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս