22:03  ,  6 դեկտեմբերի, 2023

«Ռեալ Սոսիեդադը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ, Զախարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը (տեսանյութ)

«Ռեալ Սոսիեդադը» դուրս եկավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։

Սան Սեբաստիանը ներկայացնող թիմը հյուրընկալվեց «Անդրայչին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

56-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան։

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում