17:49  ,  4 դեկտեմբերի, 2023

Պատանեկան ԱԱ․ Արգիշտի Հակոբյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը

Երեւանի «Միկա» մարզադահլիճում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմի երրորդ ոսկե մեդալը նվաճեց Արգիշտի Հակոբյանը։

60 կգ քաշային կարգի եզրափակիչում նա պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Իվան Սինյակը։

Ավելի վաղ Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն այս առաջնությունում նվաճել էր

50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, որը 5:0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Անգել Յանկով Դիմիտրովին։

48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը եզրափակիչում պարտվել էր հնդիկ Պայալ Պայալին։ Արծաթե մեդալ էին նվաճել նաեւ 46 կգ քաշային Առնո Դարչինյանը եւ 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը։

Եզրափակիչների առաջին օրը Հայաստանի երեք մասնակիցներից ոսկե մեդալակիր էր դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արեն Խառատյանը (52 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (70 կգ) բավարարվել էին արծաթե մեդալով։

Հայաստանն ունի եզրափակիչի եւս մեկ մասնակից․

75 կգ

Ալբերտ Հարությունյան - Սահիլ Սահիլ (Հնդկաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում