23:04  ,  3 դեկտեմբերի, 2023

«Բայերն» ու Դորտմունդի «Բորուսիան» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Բայերն» ընդունեց Դորտմունդի «Բորուսիայում» եւ վերջնամասում խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։

Արդեն 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի նորգվեգացի պաշտպան Յուլիան Ռյուերսոնը։

Պատասխան գոլը 79-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն։

«Բայերը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն Մյունխենի «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բորուսիան» 5-րդն է՝ 25 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բայեր» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:1 (տեսանյութ)

Վիկտոր Բոնիֆասե, 79 - Յուլիան Ռյուերսոն, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս