20:07  ,  3 դեկտեմբերի, 2023

«Լիվերպուլը» հաղթեց եւ առաջ անցավ «Մանչեսթեր Սիթիից», «Աստոն Վիլան» ոչ ոքի խաղաց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Ֆուլհեմին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 4:3 հաշվով։

«Լիվերպուլը» 31 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

«Աստոն Վիլան» 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Բորնմուտի» հետ եւ 29 միավորով չորրորդն է։

Առաջատար «Արսենալն» ունի 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»՝ 4:3 (տեսանյութ)

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 20, 89, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 39, Վատարու Էնդո, 87 - Հարի Ուիլսոն, 25, Քենի Տետե, 45+3, Բոբի դե Կորդով-Ռիդ, 80

«Բորնմուտ» - «Աստոն Վիլա»՝ 2:2 (տեսանյութ)

Անտուան Սեմենյո, 10, Դոմինիկ Սոլանկե, 52 - Լեոն Բեյլի, 20, Օլի Ուոթքինս, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում