22:41  ,  2 դեկտեմբերի, 2023

Պրեմիեր լիգա․ Այս մրցաշրջանի ամենաարագ գոլը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում գրանցվել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առայժմ ամենաարագ գոլը։

«Բարնլիի» 34-ամյա անգլիացի հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասը գրավել է 15-րդ վայրկյանին (տեսանյութ

«Բարնլին» հաղթել է 5:0 հաշվով։

Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների ամենաարագ գոլը գրանցվել է 2019 թվականին։ «Սաութհեմփթոնի» նախկին խաղացող Շեյն Լոնգը 7-րդ վայրկայնին գրավել  է «Ուոթֆորդի» դարպասը (1:1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում